Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Стандартный

Նոյեմբեր  ամիսը նույնպես հագեցած էր հետաքրքիր աշնանային նախագծերով: Անցյալ ամսվա «Թթուդրիկի ծես»ին, «Լավաշթխիկի ծես»ին  այս ամիս եկան փոխհարինելու նորերը` «Հարիսայի ծես»ը,«Խաղողածես»ը, և մեր մյուս հետաքրքիր նախագծերը: Ինչպես նախորդ ամիս այս ամիս ևս ամսվա երրորդ շաբաթին մենք ունեցանք վերապատրաստվողներ: Նրանք եկել էին Արմավիր քաղաքից, տպավորված և ոգևորված էին մեր նախագծերից և կրթահամալիրում տիրող անմիջական մթնոլորտից:

Նոյեմբեր ամսում իրականացրեցինք հետևյալ նախագծերը 

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր-Հարիսայի ծես

Ամեն տարի նոյեմբեր ամսին միասնական տոնախմբությամբ՝ երգ ու պարով նշվում է կրթահամալիրի տոնը,որը շարունակվում է հարիսայի հյուրասիրությամբ:Այս տարի կրթահամալիրի տոնը նշեցինք նոյեմբերի 10-ին:Օրը սկսվեց քայլքով` Հանրապետության հրապարակից դեպի Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցի:Եկեղեցում տեղի ունեցավ  ժամերգություն,հարիսայի օծման  արարողություն:Տոնը շարունակվեց  եկեղեցու բակում, միասնական տոնախմբությամբ՝ երգերով և պարերգերով,այնուհետև  յուրաքանյուրը քայլեց իր դպրոց,որտեղ սկսվեց տոնախմբության երկրորդ մասը`հարիսայի համտեսով, ազգային երգ ու պարով: 

Խաղողածես`չամիչ, մաճառ, գինի

Տրամադրությունը բարձր, օրը տոնական: Սաները պարտեզ եկան խաղողներով: Եվ ահա խաղողները հավաքված են մի տեղ, բոլորս միասին սկսեցինք խաղողածեսը, մի լավ խաղողին գովեցինք, խաղողի երգերը երգեցինք.պարեցինք, հաշվեցինք ու համտեսեցին  

Ծառատունկ-վարդատունկ 

Մենք կրկին անգամ ագարակում ենք, այս անգամ չենք եկել կենդանիներին կերակրելու, այլ մեր միջավայրը էլ ավելի գեղեցկացնելու, հարստացնելու`եկել ենք բերքատու ծառ տնկելու, որպիսի ամռանը ունենանք մեր պարտեզի բերքը և ուտենք մեր պարտեզի միրգը։  

Կոմիտաս-Թումանյան 150

Մեր օրը այսօր էլ շատ հագեցած էր:Հնգօրյա վերապատրաստման ընթացքում փորձում ենք վերապատրաստվող դաստիարակներին հնարավորինս տեղեկացնել,մասնակիցը դարձնել մեր նախակրթարանում իրականացվող նախագծերին:Ժամանակը կարճ է,անելիքը շատ:Այսօր էլ օրը սկսեցինք «Բարևախաղ»-ով,այնուհետև նախաճաշելուց հետո երգի դասավանդող` ընկեր Տաթևի,վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելիի հետ խաղացինք ազգային խաղիկներ,երգեցինք Կոմիտասյան երգեր: 

Աշնանային պարտեզ-տեխնոլոգիական աշխատանք

Տեխնոլոգիական աշխատանքի շրջանակներում սաները աշունն իր երանգներով պատկերեցին թղթին: Բնությանը մոտ լինելով, բնությունից չկտրվելով, մեր աշխատանքը չարհեստականացնելով սաների հետ  ընտրեցինք տերևները, որոնք իրենց երագներով լրացրեցին յուրաքանչյուրի աշխատանքը:   

Ինքնաշեն խաղալիք

Հերթական անգամ մեր սաները պատրաստեցին իրենց ինքնաշեն խաղ-խաղալիքը։ Ամեն անգամ մեր խաղալիքները չկրկնվող են, հետաքրքիր և պարզ 

Մարզատոն-Ռոդարիական մարզական խաղեր

Մարզատոն որը միշտ մեր նախագծերում է, որը միշտ խմբում է, և որտեղ միշտ կարող ես դու ինքդ խաղը ստեղծել:

Ազգային խաղիկներ

Օգտվելով աշնանային արևի ներկայությունից,նախակրթարանի սաների հետ շտապեցինք բակ զբոսանքի,ընթացքում  խաղալով ազգային խաղիկներից`«Մամի,մամի»ն և «Ճվիկ,ճվիկ»ը: 

Ազգային բակային խաղեր

Աշունն իր ջերմացնող արևով դեռ թույլ է տալիս մեզ օգտվել իր պարգևած հաճելի եղանակից և մեր առօրյան էլ ավելի երկար անցկացնել բակում, որտեղ էլ մենք խաղում ենք մեր խաղերը, երգում մեր սիրելի երգերը։

Այլընտրանքային նկարչություն

Մեր այս անգամվա այլընտրանքային նկարչությունը շատ է տարբերվում նախորդներց, քանի որ այս անգամ մեր աշխատանքը երաժշտական հնչյունների ներքո էր

Քնի ծես

Քնի ծես

 

Հեքիաթ ներկայացում 

Մեր սիրելի ընկեր Նայիրիի հետ սկսում ենք մի նոր նախագիծ` «Գուլպա-տիկնիկների ստեղծում»: Գուլպաներով պատրաստելու ենք այդ ամսվա մեր նախագծի հեքիաթների հերոսներին և հագնելով այն մեր թաթիկներին փորձելու ենք խաղալով պատմել տվյալ հեքիաթը:

Նոյեմբեր ամսվա հնգօրյա վերապատրաստման 19-23-ի ամփոփում

img_8423

Հնգօրյա վերապատրաստման 7-րդ փուլն էլ մոտեցավ իր ավարտին: Մեզ մոտ վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելլին Արմավիրի մարզից էր:

Ընկեր Նելլին մեր ամենօրյա նախագծերի անմիջական մասնակիցն էր:Նրա օգնությամբ հետաքրքիր,բովանդակալից շաբաթ ունեցանք:

Հեքիաթ ներկայացում 

Այսօրվա մեր հագեցած օրից մի հատված: Ընկեր Նելիի հետ ծանոթանալուց հետո, ով եկել էր Արմավիրի մարզից սկսեցինք խաղալ մեր սիրելի հեքիաթի հերոսների հետ, ընկեր Նելիին պատմեցինք հեքիաթը այնուհետև նրան առաջարկցինք ինքը պատմի, իսկ մենք խաղանք: 

Կոմիտասյան երգերի շարք+ Ռոդարիական մարզախաղեր

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում փորձում ենք վերապատրաստվող դաստիարակներին հնարավորինս տեղեկացնել,մասնակիցը դարձնել մեր նախակրթարանում իրականացվող նախագծերին:Ժամանակը կարճ է,անելիքը շատ:

Այսօր էլ օրը սկսեցինք «Բարևախաղ»-ով,այնուհետև նախաճաշելուց հետո երգի դասավանդող` ընկեր Տաթևի,վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելիի հետ խաղացինք ազգային խաղիկներ,երգեցինք Կոմիտասյան երգեր:

Նոր կյանք թափոններին

Ինչպես գիտեք այս պահին ողջ Հանրապետություն իրականցվում է «Նոր կյանք թափոններին»նախագիծը:Այն նաև իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր միջին,ավագ և կրտսեր դպրոցներում:Ընկեր Նայիրիի խորհրդով և մասնակցությամբ,վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելիի օգնությամբ,այսօր վերը նշած նախագիծը իրականացրեցինք նաև պարտեզում: Երեխաները սովորեցին  իրարից տարանջատել  թուղթը և պլաստիկան:

Ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ

Վերապատրաստման ևս մեկ բովանդակալից օր մոտեցավ իր ավարտին:

Մեր խմբում վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելլիի մասնակցությամբ պատրաստեցինք ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ,որը նրա օգնությամբ էլ խաղացինք:

Խաղացինք ու երևակայեցինք, վերհիշեցինք երկրաչափական պատկերներն ու գույները:

 

Оставьте комментарий