Monthly Archives: Ноябрь 2019

Ես Դավիթն եմ

Стандартный

img_20191017_151613-1

Ողջույն ես Դավիթն եմ, մեր ընտանիքի ամենափոքր անդամը, շատ ակտիվ ու չքնող բալիկ եմ։ Ծնվել եմ 04.10.2019_ին ժամը 15:15 հենց նույն ժամին ու րոպեին ինչ եղբայրս։ Իմ ընտանիքում բոլորը ինձ շատ են սիրում, բայց բոլորից շատ  ինձ սիրում է իմ եղբայրը ես դա զգում էի դեռ այն ժամանակ երբ  մայրիկիս փորիկում էի, մենք միասին զրուցում էինք իրար ասում ինչեր ենք անելու երբ ես գամ։ Հիմա արդեն երբ եկել եմ եղբայրս ժամանակ առ ժամանակ ինձ նեղացնում է, չի թողնում կաթիկս մենակ ես ուտեմ, չի ուզում մայրիկի կողքին պարկեմ, իմ գալու հետ մեկտեղ իրեն նվեր եմ բերել մեծ մահճակալ, բայց նա իմ օրօրոցից չի գնում, ոչինչ ես չեմ նեղանում իմ եղբայրն է փոխարենը նա օգնում է մայրիկին ինձ լողացնում են, երբ լացում եմ ինձ օրօրում է ու խոսում հետս։ Շատ եմ սիրում երբ ինձ հետ խոսում են, ահա մի փոքրիկ հատված տեսանյութում