Monthly Archives: Март 2018

Մարտի 19_22. նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման հաշվետվություն

Стандартный

Կրթահամալիրի նախակրթարաններում վերապատրաստում անցնող դաստիարակների վերապատրաստման ծրագրի երրորդ փուլն էլ մոտեցավ իր ավարտին:

Վերապատրաստվող դաստիարակները շատ տպավորված էին իրեն տեսած-լսածով:Նրանցից մեկը նույնիսկ ասաց,որ չի համբերում, թե ե՞րբ է վերադառնալու իր աշխատանքին,որպեսզի նախակրթարանում տեսածը փորձարկի,փոխանցի իր սաներին:

Քառօրյա վերապատրաստման ընթացքում հասցրեցինք ընկերանալ մեր հետ աշխատող, սովորող, օգնող դաստիարակների հետ: Էլեկտրոնային հասցեներով փոխանակվեցինք՝ հույս ունենալով,որ մեր կապը կլինի շարունակական

Աշխատանքային նախագիծ 26.03.2018-30.03.2018

Стандартный

9:30-9.45 — Միջավայրի խնամք-բակային աշխատանքներ

9:45 — 10:00 —նախավարժանք

10.30- 11.00 — նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-15.30- Քուն

15.30-16.30- Ետճաշիկ

16.30-17.00-Սաների ճանապարհում

Աշխատանքային գործունեություն

Նախապատրաստվում ենք Զատկածեսին…

Երկուշաբթի-պատրաստում ենք կախազարդ (անհրաժեշտ նյութեր`Ծառի ճյուղեր, գունվոր ձվիկներ,ճուտիկներ)

Երեքշաբթի— պատրաստում ենք զատիկ  (անհրաժեշտ նյութեր`տարայի փակիչ, սիլիկոնե սոսինձ, կարմիր և սև գունավոր թուղթ, մկրատ)

Երգի ուսուցում

Չորեքշաբթի— Ծննդյան ծես

Հինգշաբթի-Բնագիտական փորձ (անհրաժեշտ նյութեր`կաթ, սննդային հեղուկ ներկեր, տարա, բամբակ, ասպիրին)

Երգի ուսուցում

Ուրբաթ- պատրաստեւմ ենք զատկական կերպարներ (անհրաժեշտ նյութեր`գունավոր նասկիներ, ժապավեններ, բրինձ, թել,մկրատ)

Շաբաթվա երգեր`

Կարկաչա

Զարկ, բոլոճիկ

Զնկլիկ օրոճ

Խնկի ծառը ծաղկել է

Օր պար

 Զատկական ասույթներ

***

Զատկեզատի՜կ է,

նավակատի՜կ է,

չամչեհատի՜կ է

***

-Մարիամ խաթուն,

Մարիամ խաթուն,

Իջի մեր տուն,իջի մեր տուն

Ես քեզ կտամ նուշի կթուն:

***

Զատիկ,զատիկ,նավակատիկ,արի նստի մեր տան մոտիկ:

***

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Ծիսական երգերի ամփոփում

Стандартный

Նախագծային շաբաթ`օր չորրորդ։ Այսօր երաժշտության դաստիարակ Սոֆյա Գրիգորյանի և վերապատրաստվող աղջիկների հետ միասին ամփոփեցինք, նորից հիշեցինք ու երգեցինք, մեր ծիսական երգերը։ Հետաքրքիր  փորձի փոխանակում ստացվեց, աղջիկները արագ ներգրավվում և կողմնորոշվում էին։

Ծառզարդար

Стандартный

Վերապատրաստման երրորդ փուլ Երկրորդ օր։

Այսօր վերապատրաստվողնորի խմբի հետ, շատ հետաքրքիր լուծումներով սկսեցինք զարդարել մեր ծառը։

Շատ գեղեցիկ և յուրօրինակ աշխատանք ստացվեց։

Օրը հագեցած էր և էներգիայով լեցուն։

Ծառզարդար

Կատարվում էր զատիկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ,  որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ

Ածիկացան

Стандартный

Ցորեն աճեցնելը վաղուց արդեն դարձել է հայկական Զատիկի անբաժանելի մասը: Այն ոչ միայն գեղեցիկ դեկորացիա է Զատիկի սեղանի համար, այլև գարնանային յուրօրինակ  շունչ է հաղորդում ողջ բնակարանին։

Աշխատանքայի նախագիծ 19.03.2018-23.03.2018

Стандартный

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Նույնիսկ Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են,  կարկաչաներ շրխկացրել, բակերում. Այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված՝ «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։

9:30-9.45 — Միջավայրի խնամք-բակային աշխատանքներ

9:45 — 10:00 —նախավարժանք

10.30- 11.00 — նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-15.30- Քուն

15.30-16.30- Ետճաշիկ

16.30-17.00-Սաների ճանապարհում

Աշխատանքային գործունեություն

Նախապատրաստվում ենք Զատկածեսին…

Երկուշաբթի-Զարդարում ենք ծիսական ծառը

Երեքշաբթի— Ածիկացան-սերմնացան

Ածիկացան.

Զատիկից 20-25 օր առաջ ափսեների մեջ բամբակ են փռում,լավ թրջումնեն,վրան ցորեն,գարի,ոսպ կամ այլ հատիկ են ցանում:Բամբակը միշտ թաց պետք է լինի:Մինչև Զատիկ ածիկը ծլում է:Երեխաները հետևում են ածիկի աճին:

Չորեքշաբթի-Բակում խաղում ենք ազգային ծիսական խաղեր:

«Չիք,չիք»,«Աղամ,աղամ»

«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում.

_Չիք-չիք, մուկը չիք,

_Չիք-չիք, մոծակը չիք…

Կարելի է խաղալ հարցուպատասխանով

Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:

Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:

Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:

Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:

Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:

Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:

Խաշիլ փափա

Ձվախաղ

 

Հինգշաբթի-Այլընտրանքային ձվանկարչություն

Ուրբաթ-Այլընտրանքային նկարչություն

Շաբաթվա երգեր`

Կարկաչա

Զարկ, բոլոճիկ

Զնկլիկ օրոճ

Խնկի ծառը ծաղկել է

Օր պար

 

Զատկական ասույթներ

***

Զատկեզատի՜կ է,

նավակատի՜կ է,

չամչեհատի՜կ է

***

-Մարիամ խաթուն,

Մարիամ խաթուն,

Իջի մեր տուն,իջի մեր տուն

Ես քեզ կտամ նուշի կթուն:

***

Զատիկ,զատիկ,նավակատիկ,արի նստի մեր տան մոտիկ:

***

Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Ուսումնական Գյումրի

Стандартный

17.03.2018թ ժամը 08:30  շարժվեցինք դեպի Գյումրի, այնքան սպասված և ստացված ճամփորդություն էր, որ երկու ժամյա ճանապարհը ակնթարթ թվաց բոլորիս համար: Անցել է երկու ժամ և մենք Գյումրիում ենք, Գյումրու  <<Արձագանք >> պարտեզում: Մի խումբ սաներ և դաստիարակներ սպասում էին մեզ իրենց խմբերում: Ամեն ինչ շատ պարզ էր և հստակ, արագ բաժանվեցինք խմբերի և անցանք գործունեություններին: Իսկ մանրամասները տեսաֆիլմում:

Մեկօրյա վերապատրաստում

Стандартный

Մեկօրյա վերապատրաստում «Արձագանք» մանկապարտեզու

«ԾառզարդարԶատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ

Օրը՝մարտի 17

Վայրը՝Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, «Արձագանք» ՀՈԱԿ մանկապարտեզ

Ժամը՝ 08։00-17։00

Համակարգող՝ Արևելյան դպրոց- պարտեզ

Նախագիծ. Հարության (Զատիկի) ծեսը «Արձագանք» ՀՈԱԿ մանկապարտեզ

Ուսումնական Գյումրի.կրթական փոխանակումների ծրագիր

Մեկօրյա վերապատրաստում «Արձագանք» մանկապարտեզում

Նախապատրաստական փուլ.

  •  ճամփորդության երթուղու քարտեզագրում.
  •  ճանապարհի տեսարժան վայրեր
  • նախատեսվում է ուղիղ եթերներ
  • թափառումներ. Գյումրու Վարդանաց հրապարակ, Յոթ Վերք եկեղեցի

gyumri

  • Երևան- Գյումրի հեռավորությունը՝  88 կմ կամ 52.8 մղոն,
  • տևողությունը 1.1 ժամ կամ 66.0 րոպե՝ երբ մեքենայի միջին արագությունը 70 կմ/ ժ է