Category Archives: երգեր

Ծաղկազարդ ճակտոցներ

Стандартный

Կրկին բակում ենք, գնում ենք ծաղիկներ հավաքելու մեր սիրելի ծաղկեպսակները հյուսելու: Հաճախ ենք մեր սաների համար ծաղկեպսակներ հյուսում,քանի որ նրանք դրանք շատ են սիրում և մեզ էլ ավելի գարնանային տրամադրություն են պարգևում:

Ավագ երկուշաբթի

Стандартный

Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ երկուշաբթի`Ջրաղացպանի օրն է։

Խոսեցինք ջրաղացից, ցորենից ու ալյուրից, այնուհետև  խոհանոցային գործունեություն կատարեցինք` փոխինդի ալյուրից պատրաստեցինք համեղ ու քաղցր փոխինդիկներ։

Տեառնընդառաջի ծեսը նախակրթարանում

Стандартный

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել:

Աշխատանքային նախագիծ

Стандартный

9:30 — 10:00 —նախավարժանք- «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:

10.30- 11.00 — նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-15.30- Քուն

15.30-16.30- Ետճաշիկ

16.30-17.00-Սաների ճանապարհում

10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:

Աշխատանքային գործունեություն

 Տեխնոլոգիական աշխատանք-նկարում ենք դդում, Դդումցանոցի-ուսումնասիրելուց հետո  ցանում  ենք  դդումի կորիզները:

 Հովհաննես Թումանյանի «Փիսոն» բանաստեղծության ուսուցում նորարարական մեթոդներով:

Երաժշտություն+ շրխկան գործիքներ + ծափեր:,

Թումանյանական օրեր-Թումանյանը ընտանիքում

Շաբաթվա  երգեր «Պսակ պսակ», « Գնացեք տեսեք » :

Ճվիկներ —

Շաբաթվա մուլտֆիլմ-Շունն ու կատուն https://www.youtube.com/watch?v=yh82P4smIX4

Ամսվա հեքիաթ-հեքիաթ-ներկայացում Շունն ու կատուն, Ճամփորդները  «Ծիտը», « Ուլիկը »

Ճամփորդություն— Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրո

http://mocak.am/16390/%D5%B0%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D5%BD-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6/

ԱՐՏՈՒՏԻԿ
Արտուտիկ,
Նախշուն տոտիկ,
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,
Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըթիկ- կըլթիկ:

ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

ՇՈՒՆԸ
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

 

 

Նոյեմբեր ամսվա հնգօրյա վերապատրաստման 19-23-ի ամփոփում

Стандартный

img_8423

Հնգօրյա վերապատրաստման 7-րդ փուլն էլ մոտեցավ իր ավարտին: Մեզ մոտ վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելլին Արմավիրի մարզից էր:

Ընկեր Նելլին մեր ամենօրյա նախագծերի անմիջական մասնակիցն էր:Նրա օգնությամբ հետաքրքիր,բովանդակալից շաբաթ ունեցանք:

Հեքիաթ ներկայացում 

Այսօրվա մեր հագեցած օրից մի հատված: Ընկեր Նելիի հետ ծանոթանալուց հետո, ով եկել էր Արմավիրի մարզից սկսեցինք խաղալ մեր սիրելի հեքիաթի հերոսների հետ, ընկեր Նելիին պատմեցինք հեքիաթը այնուհետև նրան առաջարկցինք ինքը պատմի, իսկ մենք խաղանք: 

Կոմիտասյան երգերի շարք+ Ռոդարիական մարզախաղեր

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում փորձում ենք վերապատրաստվող դաստիարակներին հնարավորինս տեղեկացնել,մասնակիցը դարձնել մեր նախակրթարանում իրականացվող նախագծերին:Ժամանակը կարճ է,անելիքը շատ:

Այսօր էլ օրը սկսեցինք «Բարևախաղ»-ով,այնուհետև նախաճաշելուց հետո երգի դասավանդող` ընկեր Տաթևի,վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելիի հետ խաղացինք ազգային խաղիկներ,երգեցինք Կոմիտասյան երգեր:

Նոր կյանք թափոններին

Ինչպես գիտեք այս պահին ողջ Հանրապետություն իրականցվում է «Նոր կյանք թափոններին»նախագիծը:Այն նաև իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր միջին,ավագ և կրտսեր դպրոցներում:Ընկեր Նայիրիի խորհրդով և մասնակցությամբ,վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելիի օգնությամբ,այսօր վերը նշած նախագիծը իրականացրեցինք նաև պարտեզում: Երեխաները սովորեցին  իրարից տարանջատել  թուղթը և պլաստիկան:

Ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ

Վերապատրաստման ևս մեկ բովանդակալից օր մոտեցավ իր ավարտին:

Մեր խմբում վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելլիի մասնակցությամբ պատրաստեցինք ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ,որը նրա օգնությամբ էլ խաղացինք:

Խաղացինք ու երևակայեցինք, վերհիշեցինք երկրաչափական պատկերներն ու գույները:

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը ագարակում

Стандартный

Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանի մեր ուրախ գնացքը` զրուցելով,երգելով հասավ ագարակ:

Ագարակում իրականացրեցինք «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը`երգելով Կոմիտասի ստեղծագործություններից «Արև,արև,ե’կ ե’կ»,«Իլիլի,դիլիլի», «Դան-դան»,«Փայտե ձիուկ»:

Վարդավառ 2

Стандартный

Վարդավառը նաև բերքահավաքի հետ կապվող առաջին տոներից է, որի ծեսերը մասամբ նվիրված էին բերք ու բարին ապահովող աստվածություններին։ Վարդավառին սովորաբար եկեղեցուն նվիրաբերել են հասկեր, աղերսել, որ արտերն ու այգիները զերծ մնան աղետներից (կարկուտից, մորեխից), ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, աղավնիներ թռցրել, կազմակերպել ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ, անասնապահները ծաղիկներով զարդարել են անասունների ճակատները ևն։Որոշ տեղերում Վարդավառը տոնել են հաստատուն օր (հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը), այլուր՝ Զատկից 98 օր հետո։ Ներկայումս Վարդվառը կորցրել է երբեմնի նշանակությունը. գյուղերում կազմակերպվում են խնջույքներ, զբոսանքներ։