Մարմնակրթություն և մարմնամարզություն

Стандартный
  • Ցանկացած տարիքում մարդու կյանքում կարևոր տեղ ունի մարմնամարզությունը: Մարմնամարզությունը հատուկ ընտրված ֆիզիկական վարժությունների խումբ է, մարմինը կրթելու մի ձև  որը կարող է կազմակերպվել տարբեր ձևերով: Մարմնամարզությամբ կանոնավորապես զբաղվելիս զարգանում է  երեխաների շարժողական գործունեությունը: 2 տարեկանից սկսած՝ երեխայի հետ հարկավոր է անցկացնել ճիշտ կեցվածք ձևավորող և ամրապնդող, վարժություններ պարունակող ամենօրյա մարմնամարզություն: Մարմնամարզությունը ունի առողջարար նշանակություն  և համարվում  է  մանկապարտեզի  օրվա  ռեժիմի պարտադիր մասը; Խոսենք նախակրթարանում մարմնամարզության անցկացման կարևորության մասին: Փոքր տարիքից երեխաների գիտակցության մեջ ձևավորվում է առողջ ապրելակերպը և մարմնամարզությունը որպես առողջ ապրելու բաղադրիչ: Մարմնամարզությունը նախակրթարանում կարելի է կազմակերպել տարբեր եղանակներով: Սկզբնական մասում կարելի է թեթև վարժությունների միջոցով տաքացնել մկանները,չմոռանալով թեթև հագուստի մասին, որից հետո մարզական խաղեր կազմակերպել: Դաստիարակի կարևոր գործառություններից մեկն է կարողանալ բոլոր երեխաներին ներգրավել խաղի մեջ: Դաստիարակը իր օրինակով պետք է ցույց տա վարժությունը, լինի նախաձեռնող և հավասար մասնակցություն ունենա խաղին: Մարզական խաղերի շնորհիվ երեխաները ձեռք են բերում զիջելու, միմյանց հարգելու ունակություն: Սովորում են թիմային աշխատանքներ կատարել և միմիանց ոգևորելու կարողություն են ձեռք բերում: Խաղի ընթացքում երեխան ծանոթանում է նաև սպորտային  խաղալիքին և նրա կիրառելու ձևին: Չմոռանանք նաև որ մարզական  գրեթե բոլոր խաղերի հիմքում ընկած է  արագ կողմնորոշվելու ունակությունը։

 

Ռոդարիական Մարզական խաղեր

Նոր կյանք թափոններին 2

Մարզական առավոտ

Ինքնաշեն լաբիրինթ

Ամանորյա ինքնաշեն խաղ։

Կոմիտասյան երգերի շարք+ Ռոդարիական մարզախաղեր

Մարզական օր վերապատրաստվողների հետ

Բակային մարմնամարզություն

Оставьте комментарий