Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Стандартный

45C049F6-CFB2-4FC2-8E8C-8DB80DD28921 A19AFCA7-E052-47CA-8A2A-1D1D6B9F55D9

Հոկտեմբեր ամիսը նույնպես հագեցած էր հետաքրքիր նախագծերով:Ամսվա, արդեն ավանդույթ դարձած նախագծերին (Ինքնաշեն խաղալիք, Իմ թաղը, Տեխնոլոգիա և այլն) ավելացել էին նորերը` «Թթուդրիկի ծես»ը  «Լավաշթխիկ ծես»ը,որն էլ ավելի հետաքրքիր դարձավ կրթահամալիրում վերապատրաստում անցնող դաստիարակների մասնակցությամբ:Վերապատրաստվող դաստիարակներին անչափ հետաքրքրեց մեր աշխատելաոճը,իրականացվող նախագծերը,իսկ մենք հնարավորինս ներգրավեցինք նրանց մեր շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերին:

Ամսվա ընթացքում իրականացրած նախագծերն են.

Առավոտյան ծեսը նախակրթարանում

Մինչ եղանակի ցրտելը,նախակրթարանի սաների հետ ամեն առավոտ դուրս ենք գալիս զբոսանքի,բարևում կարմիր արևին,ծառ ու ծաղկին,խաղում բարևախաղ ողջունելով միմիյանց:

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը ագարակում

Ամսվա ընթացքում ագարակում իրականացրեցինք «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը`երգելով Կոմիտասի ստեղծագործություններից «Արև,արև,ե’կ ե’կ»,«Իլիլի,դիլիլի», «Դան-դան»,«Փայտե ձիուկ»:

Բնագիտական փորձ-հրաբուխ կամ այլընտրանքային նկարչություն

Բնագիտական փորձերը մեր ամենասիրելի զբաղմունքերից մեկն է :Այս անգամ լիմոնից ստացանք  գունավոր հրաբուխ, նախապես հանելով լիմոնի հյութը ավելացնելով սոդա և կերակրի գույն:Հրաբուխից թափվող գունավոր պղպջակներն էլ գույնզգույն երանգներով ներկեցին մեր սպիտակ թուղթը:

Հերթական ինքնաշեն խաղալիքը

Այս ամիս ևս մեր հերթական ինքնաշեն խաղալիքը պատրաստեցինք:

Ջ.Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը».այլընտրանքային նկարչություն

Ջ.Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհը» հեքիաթը պատմել,քննարկելուց հետո որոշեցինք նկարել «Շոկոլադե ճանապարհ» հենց շոկոլադով:

«Իմ թաղը նախագիծ»

Հովհաննիսյան Ալեքսը քույրիկի հետ գնում է իր թաղով մեկ զբոսանքի:

Լավաշթխիկի ծեսին ընդառաջ

Լավաշթխիկի ծեսին ընդառաջ հունցեցինք խմոր,որպեսզի նախակրթարանի սաները տեսնեն լավաշի խմորի պատրաստման եղանակը:Խմորի պատրաստման ամբողջ ընթացքում երգեցինք լավաշթխիկի երգեր:

Ամենաիրական լավաշթխիկի ծեսը ագարակում

Հագեցած օր անկացրեցինք այսօր, մեզ հարազատ դարձած վայրում`ագարակում:Նախակրթարանի սաների ծնողները,վերապատրաստվող դաստիարակները միանալով մեզ իրականացրեցինք ամենաիրական լավաշթխիկի ծեսը:

Մարզական օր

Ռոդարիական մարզական խաղերի շարքը ներկայացնում են նախակրթարանի սաները:

Երգի ուսուցման կազմակերպումը նախակրթարանում

Երգերի ցանկը  յուրացրել էինք,երբ սկսվեց վերապատրաստման շաբաթը: Մեր խաղ-երգերին անմիջական մասնակից դարձան մեր վերապատրաստվողները:

Տեխնոլոգիա.Աշխատում ենք կավով

Այսօր մեր սիրելի վերապատրաստվողների և տեխնոլոգիայի մասնագետ` ընկեր Զառայի հետ պատրաստեցինք կավե նռեր: Կավով մի լավ խաղացինք, ծեփեցինք, նախշեցինք հետո ներկեցինք և դրեցինք չորանալու։ Չորանալուց հետո կլաքապատենք և կնվիրենք վերապատրաստվողներին։

«Թթուդրիկի ծես»

Մեր վերապատրաստվողներին այս անգամ էլ զարմացրինք մեր թթու դնելու կարողությամբ:Սկզբում երգեցինք մեզ շատ ծանոթ ու սիրելի երգերը՝ «Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն աշուն է», «Եկե՛ք ծեծենք սոխ ու սխտոր»: Ապա ծեսը շարունակեցինք նույն պայծառ տրամադրությամբ: Արդեն լվացած, մաքուր բանջարեղեններով բազում հետաքրքիր ու ծիծաղաշարժ կերպարներ ստացանք: Ապա մանրացրինք համեղ, աշնանային բանջարեղեններն ու պատրաստեցինք համեղ թթուն: Մեր ուրախ ծեսի մասին առավել մանրամասն պատմում է նաև մեր տեսաֆիլմը: Առաջարկում ենք դիտել.

Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում հոկտեմբերի 22_25 ամփոփում.

Оставьте комментарий