Category Archives: Ամենամսյա վերապատրաստումներ

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում 17.12.2018 — 21.12.2018

Стандартный

                                                                   Աշխատանքային նախագիծ դեկտեմբերի 17-21

                                                                        2018թ. 7-րդ փուլ

                                                                           Նախագծեր

«Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց» 

Դեկտեմբերի 21

Անցկացման վայրը՝

  • Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • Քոլեջ

Սկիզբը՝ 17:00

«Ամանորյա ծես» 

Օր` դեկտեմբերի 26

Ժամ` 11.00

Վայր` Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ` Արևմտյան դպրոց-պարտեզ նախակրթարանի 2-4տարեկանի խմբեր, հինգ տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ:

Պատասխանատուներ` խմբերի և երաժշտության դաստիարակներ

Ծրագիր`

                                                        Բովանդակություն

  • դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
  • Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր՝ այդ թվում՝
    հիգիենա-ինքնուրույնություն
    սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ)
    քուն, օրորոցային երգեր
    մարզական պարապմունքներ
    տեխնոլոգիական գործունեություն.
    երաժշտական խաղեր. պար, թատրոն
  • դաստիարակի ընթերցարան,
  • երկրորդ անգամ վերապատրաստվողների`( վերապատրաստումից հետո թեմայի ներկայացում և դաստիարակի ընթերցարան )

Շաբաթվա երգեր` « Փաթ, փաթ, փաթիլներ»  « Այ քեզ, այ քեզ տոնածառ»,   «Բասեն բարի», 

 «Տոնածառ ջան,տոնածառ» 

Շաբաթվա բանաստեղծություններ`  «Առաջին ձյունը»   «Արի՜, արի՜ Ձմեռ պապի, սպիտակ հագիր, սպիտակ կապիր» «Եղևնի»  «Ատամ»

8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր
10:00-10:30—Նախաճաշ                                                                                                                                                10:30-10:40-Զբոսանք
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00-  Քուն /օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան/
15:30-16:00- Հետճաշիկ
ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում, ճանապարհումտուն:

Երկուշաբթի- մոմակալների պատրաստում` պատրաստելու ենք վերապատրաստվողների հետ միասին,   ներկայացնելու ենք «Գեղարվեստը կրթահալիրում» նախագծի ցուցահանդես վաճառքին և սիրով նվիրելու ենք նաև վերապատրաստվողներին:

Երեքշաբթի- Այլընտրանքային նկարչություն- անհրաժեշտ պարագաներ`մեկանգամյա օգտագործման պատառաքաղներ, բամբակ, գուաշ, աղ, չոր սոսինձ, կանաչ թուղթ:

Չորեքշաբթի-ինքնաշեն խաղ` տոնածառի պատրաստում և ամանորյա շրջանակի պատրաստում

Հինգշաբթի-Հեքիաթ-ներկայացում- «Ճամփորդները»,«Երկինքը փուլ է գալիս»

Ուրբաթ-9:00-9:15  ժամերգություն Սուրբ  Երրորդություն եկեղեցում:

Ատամհատիկի ծես

 

 

 

 

 

 

 

Նոյեմբեր ամսվա հնգօրյա վերապատրաստման 19-23-ի ամփոփում

Стандартный

img_8423

Հնգօրյա վերապատրաստման 7-րդ փուլն էլ մոտեցավ իր ավարտին: Մեզ մոտ վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելլին Արմավիրի մարզից էր:

Ընկեր Նելլին մեր ամենօրյա նախագծերի անմիջական մասնակիցն էր:Նրա օգնությամբ հետաքրքիր,բովանդակալից շաբաթ ունեցանք:

Հեքիաթ ներկայացում 

Այսօրվա մեր հագեցած օրից մի հատված: Ընկեր Նելիի հետ ծանոթանալուց հետո, ով եկել էր Արմավիրի մարզից սկսեցինք խաղալ մեր սիրելի հեքիաթի հերոսների հետ, ընկեր Նելիին պատմեցինք հեքիաթը այնուհետև նրան առաջարկցինք ինքը պատմի, իսկ մենք խաղանք: 

Կոմիտասյան երգերի շարք+ Ռոդարիական մարզախաղեր

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում փորձում ենք վերապատրաստվող դաստիարակներին հնարավորինս տեղեկացնել,մասնակիցը դարձնել մեր նախակրթարանում իրականացվող նախագծերին:Ժամանակը կարճ է,անելիքը շատ:

Այսօր էլ օրը սկսեցինք «Բարևախաղ»-ով,այնուհետև նախաճաշելուց հետո երգի դասավանդող` ընկեր Տաթևի,վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելիի հետ խաղացինք ազգային խաղիկներ,երգեցինք Կոմիտասյան երգեր:

Նոր կյանք թափոններին

Ինչպես գիտեք այս պահին ողջ Հանրապետություն իրականցվում է «Նոր կյանք թափոններին»նախագիծը:Այն նաև իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր միջին,ավագ և կրտսեր դպրոցներում:Ընկեր Նայիրիի խորհրդով և մասնակցությամբ,վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելիի օգնությամբ,այսօր վերը նշած նախագիծը իրականացրեցինք նաև պարտեզում: Երեխաները սովորեցին  իրարից տարանջատել  թուղթը և պլաստիկան:

Ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ

Վերապատրաստման ևս մեկ բովանդակալից օր մոտեցավ իր ավարտին:

Մեր խմբում վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելլիի մասնակցությամբ պատրաստեցինք ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ,որը նրա օգնությամբ էլ խաղացինք:

Խաղացինք ու երևակայեցինք, վերհիշեցինք երկրաչափական պատկերներն ու գույները:

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Стандартный

Նոյեմբեր  ամիսը նույնպես հագեցած էր հետաքրքիր աշնանային նախագծերով: Անցյալ ամսվա «Թթուդրիկի ծես»ին, «Լավաշթխիկի ծես»ին  այս ամիս եկան փոխհարինելու նորերը` «Հարիսայի ծես»ը,«Խաղողածես»ը, և մեր մյուս հետաքրքիր նախագծերը: Ինչպես նախորդ ամիս այս ամիս ևս ամսվա երրորդ շաբաթին մենք ունեցանք վերապատրաստվողներ: Նրանք եկել էին Արմավիր քաղաքից, տպավորված և ոգևորված էին մեր նախագծերից և կրթահամալիրում տիրող անմիջական մթնոլորտից:

Նոյեմբեր ամսում իրականացրեցինք հետևյալ նախագծերը 

Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր-Հարիսայի ծես

Ամեն տարի նոյեմբեր ամսին միասնական տոնախմբությամբ՝ երգ ու պարով նշվում է կրթահամալիրի տոնը,որը շարունակվում է հարիսայի հյուրասիրությամբ:Այս տարի կրթահամալիրի տոնը նշեցինք նոյեմբերի 10-ին:Օրը սկսվեց քայլքով` Հանրապետության հրապարակից դեպի Բանգլադեշի Սուրբ Երրորդություն եկեղեցի:Եկեղեցում տեղի ունեցավ  ժամերգություն,հարիսայի օծման  արարողություն:Տոնը շարունակվեց  եկեղեցու բակում, միասնական տոնախմբությամբ՝ երգերով և պարերգերով,այնուհետև  յուրաքանյուրը քայլեց իր դպրոց,որտեղ սկսվեց տոնախմբության երկրորդ մասը`հարիսայի համտեսով, ազգային երգ ու պարով: 

Խաղողածես`չամիչ, մաճառ, գինի

Տրամադրությունը բարձր, օրը տոնական: Սաները պարտեզ եկան խաղողներով: Եվ ահա խաղողները հավաքված են մի տեղ, բոլորս միասին սկսեցինք խաղողածեսը, մի լավ խաղողին գովեցինք, խաղողի երգերը երգեցինք.պարեցինք, հաշվեցինք ու համտեսեցին  

Ծառատունկ-վարդատունկ 

Մենք կրկին անգամ ագարակում ենք, այս անգամ չենք եկել կենդանիներին կերակրելու, այլ մեր միջավայրը էլ ավելի գեղեցկացնելու, հարստացնելու`եկել ենք բերքատու ծառ տնկելու, որպիսի ամռանը ունենանք մեր պարտեզի բերքը և ուտենք մեր պարտեզի միրգը։  

Կոմիտաս-Թումանյան 150

Մեր օրը այսօր էլ շատ հագեցած էր:Հնգօրյա վերապատրաստման ընթացքում փորձում ենք վերապատրաստվող դաստիարակներին հնարավորինս տեղեկացնել,մասնակիցը դարձնել մեր նախակրթարանում իրականացվող նախագծերին:Ժամանակը կարճ է,անելիքը շատ:Այսօր էլ օրը սկսեցինք «Բարևախաղ»-ով,այնուհետև նախաճաշելուց հետո երգի դասավանդող` ընկեր Տաթևի,վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելիի հետ խաղացինք ազգային խաղիկներ,երգեցինք Կոմիտասյան երգեր: 

Աշնանային պարտեզ-տեխնոլոգիական աշխատանք

Տեխնոլոգիական աշխատանքի շրջանակներում սաները աշունն իր երանգներով պատկերեցին թղթին: Բնությանը մոտ լինելով, բնությունից չկտրվելով, մեր աշխատանքը չարհեստականացնելով սաների հետ  ընտրեցինք տերևները, որոնք իրենց երագներով լրացրեցին յուրաքանչյուրի աշխատանքը:   

Ինքնաշեն խաղալիք

Հերթական անգամ մեր սաները պատրաստեցին իրենց ինքնաշեն խաղ-խաղալիքը։ Ամեն անգամ մեր խաղալիքները չկրկնվող են, հետաքրքիր և պարզ 

Մարզատոն-Ռոդարիական մարզական խաղեր

Մարզատոն որը միշտ մեր նախագծերում է, որը միշտ խմբում է, և որտեղ միշտ կարող ես դու ինքդ խաղը ստեղծել:

Ազգային խաղիկներ

Օգտվելով աշնանային արևի ներկայությունից,նախակրթարանի սաների հետ շտապեցինք բակ զբոսանքի,ընթացքում  խաղալով ազգային խաղիկներից`«Մամի,մամի»ն և «Ճվիկ,ճվիկ»ը: 

Ազգային բակային խաղեր

Աշունն իր ջերմացնող արևով դեռ թույլ է տալիս մեզ օգտվել իր պարգևած հաճելի եղանակից և մեր առօրյան էլ ավելի երկար անցկացնել բակում, որտեղ էլ մենք խաղում ենք մեր խաղերը, երգում մեր սիրելի երգերը։

Այլընտրանքային նկարչություն

Մեր այս անգամվա այլընտրանքային նկարչությունը շատ է տարբերվում նախորդներց, քանի որ այս անգամ մեր աշխատանքը երաժշտական հնչյունների ներքո էր

Քնի ծես

Քնի ծես

 

Հեքիաթ ներկայացում 

Մեր սիրելի ընկեր Նայիրիի հետ սկսում ենք մի նոր նախագիծ` «Գուլպա-տիկնիկների ստեղծում»: Գուլպաներով պատրաստելու ենք այդ ամսվա մեր նախագծի հեքիաթների հերոսներին և հագնելով այն մեր թաթիկներին փորձելու ենք խաղալով պատմել տվյալ հեքիաթը:

Նոյեմբեր ամսվա հնգօրյա վերապատրաստման 19-23-ի ամփոփում

img_8423

Հնգօրյա վերապատրաստման 7-րդ փուլն էլ մոտեցավ իր ավարտին: Մեզ մոտ վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելլին Արմավիրի մարզից էր:

Ընկեր Նելլին մեր ամենօրյա նախագծերի անմիջական մասնակիցն էր:Նրա օգնությամբ հետաքրքիր,բովանդակալից շաբաթ ունեցանք:

Հեքիաթ ներկայացում 

Այսօրվա մեր հագեցած օրից մի հատված: Ընկեր Նելիի հետ ծանոթանալուց հետո, ով եկել էր Արմավիրի մարզից սկսեցինք խաղալ մեր սիրելի հեքիաթի հերոսների հետ, ընկեր Նելիին պատմեցինք հեքիաթը այնուհետև նրան առաջարկցինք ինքը պատմի, իսկ մենք խաղանք: 

Կոմիտասյան երգերի շարք+ Ռոդարիական մարզախաղեր

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում փորձում ենք վերապատրաստվող դաստիարակներին հնարավորինս տեղեկացնել,մասնակիցը դարձնել մեր նախակրթարանում իրականացվող նախագծերին:Ժամանակը կարճ է,անելիքը շատ:

Այսօր էլ օրը սկսեցինք «Բարևախաղ»-ով,այնուհետև նախաճաշելուց հետո երգի դասավանդող` ընկեր Տաթևի,վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելիի հետ խաղացինք ազգային խաղիկներ,երգեցինք Կոմիտասյան երգեր:

Նոր կյանք թափոններին

Ինչպես գիտեք այս պահին ողջ Հանրապետություն իրականցվում է «Նոր կյանք թափոններին»նախագիծը:Այն նաև իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր միջին,ավագ և կրտսեր դպրոցներում:Ընկեր Նայիրիի խորհրդով և մասնակցությամբ,վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելիի օգնությամբ,այսօր վերը նշած նախագիծը իրականացրեցինք նաև պարտեզում: Երեխաները սովորեցին  իրարից տարանջատել  թուղթը և պլաստիկան:

Ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ

Վերապատրաստման ևս մեկ բովանդակալից օր մոտեցավ իր ավարտին:

Մեր խմբում վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելլիի մասնակցությամբ պատրաստեցինք ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ,որը նրա օգնությամբ էլ խաղացինք:

Խաղացինք ու երևակայեցինք, վերհիշեցինք երկրաչափական պատկերներն ու գույները:

 

Ով աշխատի նա կուտի

Стандартный

Այսօրվա մեր հագեցած օրից մի հատված: Ընկեր Նելիի հետ ծանոթանալուց հետո ով եկել էր Արմավիրի մարզից սկսեցինք խաղալ մեր սիրելի հեքիաթի հերոսների հետ, ընկեր Նելիին պատմեցինք հեքիաթը այնուհետև նրան առաջարկցինք ինքը պատմի, իսկ մենք խաղանք:

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Стандартный

45C049F6-CFB2-4FC2-8E8C-8DB80DD28921 A19AFCA7-E052-47CA-8A2A-1D1D6B9F55D9

Հոկտեմբեր ամիսը նույնպես հագեցած էր հետաքրքիր նախագծերով:Ամսվա, արդեն ավանդույթ դարձած նախագծերին (Ինքնաշեն խաղալիք, Իմ թաղը, Տեխնոլոգիա և այլն) ավելացել էին նորերը` «Թթուդրիկի ծես»ը  «Լավաշթխիկ ծես»ը,որն էլ ավելի հետաքրքիր դարձավ կրթահամալիրում վերապատրաստում անցնող դաստիարակների մասնակցությամբ:Վերապատրաստվող դաստիարակներին անչափ հետաքրքրեց մեր աշխատելաոճը,իրականացվող նախագծերը,իսկ մենք հնարավորինս ներգրավեցինք նրանց մեր շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծերին:

Ամսվա ընթացքում իրականացրած նախագծերն են.

Առավոտյան ծեսը նախակրթարանում

Մինչ եղանակի ցրտելը,նախակրթարանի սաների հետ ամեն առավոտ դուրս ենք գալիս զբոսանքի,բարևում կարմիր արևին,ծառ ու ծաղկին,խաղում բարևախաղ ողջունելով միմիյանց:

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը ագարակում

Ամսվա ընթացքում ագարակում իրականացրեցինք «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփումը`երգելով Կոմիտասի ստեղծագործություններից «Արև,արև,ե’կ ե’կ»,«Իլիլի,դիլիլի», «Դան-դան»,«Փայտե ձիուկ»:

Բնագիտական փորձ-հրաբուխ կամ այլընտրանքային նկարչություն

Բնագիտական փորձերը մեր ամենասիրելի զբաղմունքերից մեկն է :Այս անգամ լիմոնից ստացանք  գունավոր հրաբուխ, նախապես հանելով լիմոնի հյութը ավելացնելով սոդա և կերակրի գույն:Հրաբուխից թափվող գունավոր պղպջակներն էլ գույնզգույն երանգներով ներկեցին մեր սպիտակ թուղթը:

Հերթական ինքնաշեն խաղալիքը

Այս ամիս ևս մեր հերթական ինքնաշեն խաղալիքը պատրաստեցինք:

Ջ.Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը».այլընտրանքային նկարչություն

Ջ.Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհը» հեքիաթը պատմել,քննարկելուց հետո որոշեցինք նկարել «Շոկոլադե ճանապարհ» հենց շոկոլադով:

«Իմ թաղը նախագիծ»

Հովհաննիսյան Ալեքսը քույրիկի հետ գնում է իր թաղով մեկ զբոսանքի:

Լավաշթխիկի ծեսին ընդառաջ

Լավաշթխիկի ծեսին ընդառաջ հունցեցինք խմոր,որպեսզի նախակրթարանի սաները տեսնեն լավաշի խմորի պատրաստման եղանակը:Խմորի պատրաստման ամբողջ ընթացքում երգեցինք լավաշթխիկի երգեր:

Ամենաիրական լավաշթխիկի ծեսը ագարակում

Հագեցած օր անկացրեցինք այսօր, մեզ հարազատ դարձած վայրում`ագարակում:Նախակրթարանի սաների ծնողները,վերապատրաստվող դաստիարակները միանալով մեզ իրականացրեցինք ամենաիրական լավաշթխիկի ծեսը:

Մարզական օր

Ռոդարիական մարզական խաղերի շարքը ներկայացնում են նախակրթարանի սաները:

Երգի ուսուցման կազմակերպումը նախակրթարանում

Երգերի ցանկը  յուրացրել էինք,երբ սկսվեց վերապատրաստման շաբաթը: Մեր խաղ-երգերին անմիջական մասնակից դարձան մեր վերապատրաստվողները:

Տեխնոլոգիա.Աշխատում ենք կավով

Այսօր մեր սիրելի վերապատրաստվողների և տեխնոլոգիայի մասնագետ` ընկեր Զառայի հետ պատրաստեցինք կավե նռեր: Կավով մի լավ խաղացինք, ծեփեցինք, նախշեցինք հետո ներկեցինք և դրեցինք չորանալու։ Չորանալուց հետո կլաքապատենք և կնվիրենք վերապատրաստվողներին։

«Թթուդրիկի ծես»

Մեր վերապատրաստվողներին այս անգամ էլ զարմացրինք մեր թթու դնելու կարողությամբ:Սկզբում երգեցինք մեզ շատ ծանոթ ու սիրելի երգերը՝ «Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն աշուն է», «Եկե՛ք ծեծենք սոխ ու սխտոր»: Ապա ծեսը շարունակեցինք նույն պայծառ տրամադրությամբ: Արդեն լվացած, մաքուր բանջարեղեններով բազում հետաքրքիր ու ծիծաղաշարժ կերպարներ ստացանք: Ապա մանրացրինք համեղ, աշնանային բանջարեղեններն ու պատրաստեցինք համեղ թթուն: Մեր ուրախ ծեսի մասին առավել մանրամասն պատմում է նաև մեր տեսաֆիլմը: Առաջարկում ենք դիտել.

Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում հոկտեմբերի 22_25 ամփոփում.

Ամենաիրական լավաշթխիկի ծեսը ագարակում

Стандартный

ագեցած օր անկացրեցինք այսօր, մեզ հարազատ դարձած վայրում`ագարակում:Նախակրթարանի սաների ծնողները,վերապատրաստվող դաստիարակները միանալով մեզ իրականացրեցինք ամենաիրական լավաշթխիկի ծեսը:Առավել մանրամասն կարող եք դիտել մեր տեսաֆիլմում:

 

Նվեր վզնոցներ

Стандартный

Այսօր մեր արդեն սիրելի դարձած վերապատրաստվողների և տեխնոլոգիայի մասնագետ ընկեր Զառայի հետ պատրաստեցինք կավե նռեր, կավով մի լավ խաղացինք, ծեփեցինք, նախշեցինք հետո ներկեցինք և դրեցինք չորանալու։ Չորանալուց հետո կլաքապատենք և կնվիրենք վերապատրաստվողներին։

Մարզական օր վերապատրաստվողների հետ

Стандартный

Այսօր  կրթահամալիրում կրկին  մեկնարկեց ամենամսյա վերապատրասոտումները: Մեզ հյուր էին եկել Էջմիածին քաղաքի պարտեզներից երկու դաստիարակ, ընկեր Կարինեն և ընկեր Թերմինեն: Երեխաները սպասում էին նրանց,  շատ արագ ծանոթացան նրանց հետ ընտելացան և սկսեցինք մեր մարզական օրվա գործունեությունը:

Հնգօրյա վերապատրաստման ծրագիր. 22.10.2018-26.10.2018

Стандартный

F99B3801-6C4C-413C-B777-9F62748093BEAC95503D-C9DA-4711-A7B3-8B92C2CA1DB7

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես   Ընդունելություն
  • 9:30-10:00 —Միջավայրի խնամք-բակային աշխատանքներ
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Օրվա  4 հերթապահները  նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն.

Երկուշաբթի- Ռոդարիական մարզական խաղեր.

Անհրաժեշտ պարագաներ`  փուչիկներ,պարան,օղակներ:

Երեքշաբթի-Տեխնոլոգիական աշխատանք-կավագործություն.

Չորեքշաբթի— Ծիսական արարողություն՝«Լավաշթխիկ » կամ «Բարի լո՜ւյս, Ագարակ»

Հինգշաբթի— «Թթուդրիկի ծես»-ը նախակրթարանում,բանջարեղենով կերպարների պատրաստում.

Ուրբաթ 9։00: 9:15. Ուսումնական պատարագ Սուրբ Երրորդություն եկեղեցում.

Շաբաթվա երգեր`«Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է»,«Իլիլի,դիլիլի» , «Գունդ անեմ», «Եկեք ծեծենք», «Ջաղաց» :

Շաբաթվա խաղիկները`Ճվիկներ,Մամի-մամի, Էկե,դուկէ:

Շաբաթվա բանաստեղծություն`Աթաբեկ Խնկոյան `«Աքաղաղն ու կտուրը»,

 Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ի՛նչ հարց տվեց.
_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:

Շաբաթվա հեքիաթ` Դ. Բիսեթ՝« Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը »

Մի օր Խնդրեմն ու Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկն սկսեց դժգոհել իր բախտից:
_ Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
_ Ներեցե՛ք, որտե՞ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար
աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն
թողնում հանգիստ քնենք:
_ Շնորհակալություն, բայց արդարություն չկա, – համաձայնեց Շնորհակալությունը, – մեր փողոցում մի
կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա՛ շնորհակալություն , ասա՛ շնորհակալություն…
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
_ Ես էլ եմ նույն վիճակում, – հոգոց է հանում Խնդրեմը, – ավտոբուսում, փողոցում միայն լսում ես`
փոխանցեք՝ խնդրեմ, մեկ տոմս՝ խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց
ուժս հատել է:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության
մեջքին:
_ Վա՜յ, ների՛ր ինձ:
_ Հիմա էլ՝ դու,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
_ Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
_ Նորի՛ց, չէ՛, պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանք, կխաղանք,
և՝ ոչ մի աշխատանք: Թող մարդիկ մի շաբաթ առանց մեզ դիմանան:
Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան՝ լսելով` ինչպես են բոլորը անդադար
կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին, որ իրենց ներեն,
ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շնորհակալ եմ, իսկ երբ
ուզում էին քաղաքավարի լինել, ասում էին՝ խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու
ժամանակ ունեին և ամեն տարի մի շաբաթով գնում էին ծով հանգստանալու: