Category Archives: Կոմիտասյան օրեր

Նոյեմբեր ամսվա հնգօրյա վերապատրաստման 19-23-ի ամփոփում

Стандартный

img_8423

Հնգօրյա վերապատրաստման 7-րդ փուլն էլ մոտեցավ իր ավարտին: Մեզ մոտ վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելլին Արմավիրի մարզից էր:

Ընկեր Նելլին մեր ամենօրյա նախագծերի անմիջական մասնակիցն էր:Նրա օգնությամբ հետաքրքիր,բովանդակալից շաբաթ ունեցանք:

Հեքիաթ ներկայացում 

Այսօրվա մեր հագեցած օրից մի հատված: Ընկեր Նելիի հետ ծանոթանալուց հետո, ով եկել էր Արմավիրի մարզից սկսեցինք խաղալ մեր սիրելի հեքիաթի հերոսների հետ, ընկեր Նելիին պատմեցինք հեքիաթը այնուհետև նրան առաջարկցինք ինքը պատմի, իսկ մենք խաղանք: 

Կոմիտասյան երգերի շարք+ Ռոդարիական մարզախաղեր

Հնգօրյա վերապատրաստման ընթացքում փորձում ենք վերապատրաստվող դաստիարակներին հնարավորինս տեղեկացնել,մասնակիցը դարձնել մեր նախակրթարանում իրականացվող նախագծերին:Ժամանակը կարճ է,անելիքը շատ:

Այսօր էլ օրը սկսեցինք «Բարևախաղ»-ով,այնուհետև նախաճաշելուց հետո երգի դասավանդող` ընկեր Տաթևի,վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելիի հետ խաղացինք ազգային խաղիկներ,երգեցինք Կոմիտասյան երգեր:

Նոր կյանք թափոններին

Ինչպես գիտեք այս պահին ողջ Հանրապետություն իրականցվում է «Նոր կյանք թափոններին»նախագիծը:Այն նաև իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր միջին,ավագ և կրտսեր դպրոցներում:Ընկեր Նայիրիի խորհրդով և մասնակցությամբ,վերապատրաստվող դաստիարակ` ընկեր Նելիի օգնությամբ,այսօր վերը նշած նախագիծը իրականացրեցինք նաև պարտեզում: Երեխաները սովորեցին  իրարից տարանջատել  թուղթը և պլաստիկան:

Ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ

Վերապատրաստման ևս մեկ բովանդակալից օր մոտեցավ իր ավարտին:

Մեր խմբում վերապատրաստվող դաստիարակ`ընկեր Նելլիի մասնակցությամբ պատրաստեցինք ինքնաշեն,տրամաբանական, զարգացնող խաղ,որը նրա օգնությամբ էլ խաղացինք:

Խաղացինք ու երևակայեցինք, վերհիշեցինք երկրաչափական պատկերներն ու գույները:

Ինքնաշեն երաժշտական գործիք

Стандартный

Նախակրթարանի սաների օգնությամբ պատրաստեցինք ինքնաշեն երաժշտական գործիք-խաղալիք,որով և սկսեցինք երգել և պատրաստվել Կոմիտասյան օրերին:

Անտիվիրուս Կոմիտաս

Стандартный

Այսօր վերապատրաստվող դաստիարակների խմբի հետ, երգի ուսուցման ժամին երգեցինք Կոմիտասյան երգեր։ Խաղ-բեմադրությամբ երգեցինք Կոմիտասի ստեղծագործություններից Ձիուկ երգը, օգտագործելով մեր պատրաստած ձեռնոցե ձիուկները։