Daily Archives: 4 февраля, 2018

Հոդված-Ինքնաշեն խաղալիքներ

Стандартный

Ինքնաշեն խաղալիքների կարևորությունը նախակրթարանում։

Խաղալիքները մեծ դեր ունեն երեխաների կյանքում, իսկ գիտեք ինչքան լավ և օգտակար է, երբ երեխան հենց ինքն է պատրաստում այդ խաղալիքը։ Ինքնաշեն խաղալիքի պատրաստումը երեխաների հետ նպաստում է երեխայի ճանաչողական աշխարհի զարգացմանը։ Նա տեսնում և սեփական ձեռքով զգում  է այն սիրելի խաղալիքը որ առաջին օրն էր տեսել պարտեզում, բակում, կամ ընկերոջ ձեռքին  ու հավանել։ Բացահայտում է իր համար տվյալ խաղալիքի բաղադրիչները։ Սովորում է օգտվել սոսնձից, մկրատրց և այլ անհրաժեշտ իրերից։ Գործունեությունը կատարելիս պետք է անել այնպես, որպեսզի ներգրավվեն բոլոր երեխաները։ Օրինակ կարող է մեկը կտրել մյուսը սոսնձել և հերթականությամբ փոխանցել միմիանց։ Կարևոր է ապահովվել երեխայի անվտանգությունը մկրատով աշխատելիս, կամ սոսնձից օգտվելիս։ Երեխայի գիտակցության մեջ ձևավորվում է այն միտքը, որ նա էլ կարող է պատրաստել այքան սիրելի խաղալիքները։ Այն նաև ձեռքերի, մատների ակտիվ աշխատանքի շնորհիվ զարգացնում է երեխայի միտքն ու մոտորիկան: Քո սիրելի խաղալիքը պատրաստել կարող ես ամենատարբեր պետքական և անպետք իրերից, սկսած խոհանոցային փայտե գդալներից մինչև ամենահասարակ թելը: