Daily Archives: 25 февраля, 2018

Աշխատանքային նախագիծ 26.02.2018-02.03.2018

Стандартный

9.30 — 9.45 — Միջավայրի խնամք-

9:45 — 10:15 —նախավարժանք

10:15- 10:30 —զբոսանք բակում,բակային աշխատանքներ

10:30-11:00- նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը

11.00 — 12.00 աշխատանքային գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-15.30— Քուն

15.30-16.00— Ետճաշիկ

16.00-16.30-մուլտֆիլմի դիտում

16.30-17.00-Սաների ճանապարհում

Աշխատանքային գործունեություն

Պատրաստվում ենք  Ծառզարդարին  

Այս տարի Ծառզարդարը  տոնելու ենք մարտի 25-ին 

Հնագույն շրջանում հայ ժողովուրդն ունեցել է խնկենու, սոսու, կաղնու, չինարենու, ուռենու  պաշտամունք` որպես տիեզերքի ներդաշնակության, անմահության, պտղաբերության, կենաց ծառի խորհրդանիշ: Մեր նախնիները Ատիս աստվածուհու տոնին նվիրված օրը, առավոտյան վաղ, արևից առաջ գնում էին սրբազան անտառ և ծիսակատարությամբ ծառից պոկում մի ճյուղ:
Ծառը զարդարում էին շորի պատառիկներով, պտուղներով: Եղել է տոն, որը ժողովուրդն
անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը:

Երկուշաբթի- Թաղարների ստեղծում, դդմացան

Երեքշաբթի- Ձու փչոցի, խոշորացույցով ուսումնասիրում ենք ձվի ձևը, գույնը,

Չորեքշաբթի- Տեխնոլոգիա, պատրաստում ենք զատիկներ ապակյա տարաների խցաններից:

(Անհրաժեշտ պարագաներ`ապակյա տարաների խցաններ, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ)

Հինգշաբթի- Ռոդարիական Մարզատոն

Ուրբաթ-Այլընտրանքային նկարչություն

(անհրաժեշտ պարագաներ` ականջի մաքրելիքներ, պլաստիլին, գուաշ, թուղթ)

Նպատակը` երեխայի մոտ պլաստիլինի միջոցով զարգացնել մանր մոտորիկան, ականջի մաքրելիքներով զարգացնել հաշվելու ունակությունը, գուաշի միջոցով զարգացնել գունաճանաչությունը:

 Զատկական ոտանավորներ- 

Հուռին

Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

Խխունջ խանում

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

Շաբաթվա երգեր՝ —  «Եկեք ծեծենք », «Խնոցի-հարոցի»,  Կարկաչա~, կարկաչա 

Շաբաթվա հեքիաթը- Բարեկենդանը